Վրաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի խաղում հաղթեց Լյուքսեմբուրգի ընտրանուն

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի խաղում հաղթեց Լյուքսեմբուրգի ընտրանուն

Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում հյուրընկալել էր Լյուքսեմբուրգին, 2:0 հաշվով ջախջախել նրան և մեկ քայլ է մնացել Եվրոպայի առաջնությունից։ Մեր թիմը մարտի 26-ին «Պայճաձե Արենայում» եզրափակչում կհյուրընկալի Հունաստան-Ղազախստան զույգի հաղթողին։

  • Լյուքսեմբուրգի դեմ տարած հաղթանակը 90-րդ հաղթանակն է Վրաստանի հավաքականի պատմության մեջ։
  • Դուբլի հեղինակ դարձավ Բուդու Զիվզիվաձեն։ Վրաստանի հավաքականի կազմում նա խփել է 7 գոլ։ «Կարլսռուեի» եւ ազգային հավաքականի վերջին 5 հանդիպումներում նա իր հաշվին ունի 6 գոլ։
  • Վրաստանի հավաքականը հինգերորդ հանդիպումն անցկացրեց Լյուքսեմբուրգի հետ և 3-րդ հաղթանակը տարավ։
  • Ջաբա Կանկավան երկու տարվա ընդմիջումից հետո խաղացել է Վրաստանի հավաքականում։ Դա նրա 101-րդ հանդիպումն էր։