
Գլխավոր լուսանկարում ցամաքող Մադաթափա լիճն է NOR-ի արխիվից
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 1993 թվականից մարտի 22-ը Ջրային ռեսուրսների պաշտպանության միջազգային օրն է։
2024 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է Ջուրը հանուն խաղաղության, ինչը նշանակում է, որ մենք պետք է համախմբվենք մեր ամենաթանկ ռեսուրսի պաշտպանության և պահպանման շուրջ:
Նշենք, որ Նինոծմինդան երկար տարիներ է ինչ բախվում է ջրային ռեսուրսի ճիշտ օգտագործման խնդրին։
NOR ռադիոն բազմիցս է ահազանգել, որ եթե ջրային ռեսուրսի հետ կապված խնդիրները Նինոծմինդայի մունիցիպալիտետում հրատապ լուծում չստանան, ապա դրա համար բարձր գին կվճարեն գալիք սերունդները։