Թբիլիսիի մեքենաների տեխզննման կենտրոներից մեկում անսարք մեքենաների սեփականատերերին գումարի դիմաց տեխզննման վկայականներ են տրվել, տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։ aliq.ge
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ երկու անձ պատասխանատվության է ենթարկվել առևտրային կաշառքի և կեղծ փաստաթղթեր պատրաստելու փաստով։
«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները, որոնցից մեկն աշխատել է Թբիլիսիի տեխզննման կենտրոնում տեսուչի պաշտոնում և տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտի փորձարկման համար պատասխանատու է եղել՝ նյութական օգուտ ստանալու նպատակով քաղաքացուց պահանջվել է որոշակի քանակությամբ գումար, որի դիմաց տեխնիկապես անսարք տրանսպորտային միջոցի համար՝ դրական զննության արձանագրություն է տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ և 362-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 2-ից 4 տարի ժամկետով։
Ի դեպ, Վրաստանում 2018 թվականից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար պարտադիր է դարձել տեխնիկական զննումը: Թեթև մարդատար ավտոմեքենաների համար տեխզննում անցնելու արժեքը 60 լարի է, բեռնատարների համար՝ 100։ Տեխզննում չանցած տրանսպորտային միջոցների տուգանքի չափի մասին՝ ստորև նյութում.