Գինու ազգային գործակալության աջակցությամբ Չինաստանում կայացել է վրացական գինու լայնածավալ շնորհանդես

Գինու ազգային գործակալության աջակցությամբ Չինաստանում կայացել է վրացական գինու լայնածավալ շնորհանդես

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Չենդու քաղաքում անցկացվել է Չինաստանի սննդի և խմիչքի 108-րդ տոնավաճառը։1tv.ge

Գինու ազգային գործակալության ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցել են վրացական գինի արտադրող 21 ընկերություններ։

Վրացական գինու իրազեկվածությունն ու արտահանումը բարձրացնելու համար շատ կարևոր է Վրաստանի համար ռազմավարական շուկաներից մեկը հանդիսացող երկրում նման լայնածավալ վրացական գինի ներկայացնելը: Չինաստանը վրացական գինի արտահանող երկրների հնգյակում է։

Եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում վրացական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել գործընկերների և պոտենցիալ ներկրողների հետ։

Ցուցահանդեսին ներկա է եղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պաատա Կալանդաձեն։

Ցուցահանդեսի շրջանակներում գինու վարպետ Cassidy Dart-ը (Չինաստան) հյուրերին հատուկ ստենդի մոտ ներկայացրել է վրացական տարբեր տեսակի գինի։

Ցուցահանդես The China Food & AMP; Drinks Fair-ը Չինաստանում անցկացվում է 1955 թվականից և հանդիսանում է կարևորագույն ցուցահանդեսներից մեկը, որին ամեն տարի մասնակցում են հազարավոր գինի արտադրողներ և մինչև մեկ միլիոն այցելու աշխարհի տարբեր երկրներից։

Նշենք, որ Չինաստանը վրացական գինու ռազմավարական նշանավոր շուկաներից է, որտեղ 2013 թվականից ակտիվորեն իրականացվում է շուկայավարման արշավ՝ վրացական գինու ճանաչելիության և արտահանման բարձրացման նպատակով։ Գինու ազգային գործակալությունը համագործակցում է Meiburg Wine Media մարքեթինգային ընկերության հետ՝ չինական շուկայում վրացական գինու շուկայավարման արշավն իրականացնելու համար։

Տեղեկությունը տարածում է Գինու ազգային գործակալության մամուլի ծառայությունը։



Opinion, pooling and voting