Նինոծմինդայի մունիցիպալիտետը տոնում է վիզայի ազատականացումը

Նինոծմինդայի մունիցիպալիտետը տոնում է վիզայի ազատականացումը

Մարտի 27-28-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետի կառավարական շենքի դիմաց կծածանվի Եվրոպական Միության դրոշը՝ ի նշան վիզայի ազատականացման:

Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի այցելել Շենգենյան գոտու երկրներ: Կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները, առանց մուտքի արտոնագրի, 180 օրից 90 օրը կարող են Շենգենյան գոտում առանց մուտքի արտոնագրի մնալ:

Առանց վիզային ռեժիմը ենթադրում է ազատ տեղաշարժում Շենգենյան գոտու տարածքում, որը ներառում է 22 անդամ, 4 ոչ անդամ և 4 թեկնածու անդամ երկիր:

Անդամ երկրներն են` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Էստոնիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Հունաստանը, Ֆրանսիան, Սլովենիան, Սլովակիան, Հունգարիան, Ֆինլադնիան, Շվեդիան և Չեխիան:

Ոչ անդամ երկրները` Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան:

Թեկնածու երկրներն են` Բուլղարիան, Կիպրոսը, Ռումինիան և Խորվաթիան:

Բացառություն են կազմում ԵՄ 2 երկիր` Մեծ Բրիտանիան և Իռլանդիան:

90 օրից ավել մնալու դեպքում Վրաստանի քաղաքացուն կսպառնա ձերբակալում, արտաքսում Շենգենյան գոտուց, 5 տարով զրկում վիզայի ազատականացման ռեժիմից օգտվելու իրավունքից:

Վիզայի ազատականացումից օգտվելու համար Վրաստանի քաղաքացուն անհրաժեշտ է ունենալ կենսաչափական անձնագիր, ֆինանսական ապահովվածությունը հաստատող փաստաթուղթ, հետդարձի տոմս և հյուրանոցի բրոնյա: Այս նշված փաստաթղթերը քաղաքացին ներկայացնում է ոչ տե հյուպատոսությանը, այլ ներկայացնում է միանգամից սահմանը հատելուց առաջ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակիչները դրական են վերաբերում առանց վիզայի ռեժիմին:

Ովքեր կարող են օգտվել առանց վիզայի ռեժիմից, այս մասին մեզ մանրամասնություններ հաղորդեց Նինոծմինդա քաղաքի քաղաքացիական ռեեստրի ծառայության ղեկավար Սերգեյ Կարախանյանը:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting