ԴԱԻՇ-ի հետ կապված լրատվական գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հարձակվողները մտնում Կրոկուս Սիթի Հոլ և կրակ բացում

ԴԱԻՇ-ի հետ կապված լրատվական գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հարձակվողները մտնում Կրոկուս Սիթի Հոլ և կրակ բացում

«Իսլամական պետության» հետ կապված Amak լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հարձակվողները մտնում Կրոկուս Սիթի Հոլ և կրակ բացում: Կադրերում երևում են չորս հարձակվողները, որոնց դեմքերը մշուշված են, իսկ ձայնը փոխել են՝ թաքցնելու իրենց ինքնությունը:

«Իսլամական պետության» տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հարձակմանը անմիջականորեն մասնակցել է չորս մարդ։

Տեսանյութը պարունակում է արաբերեն ենթագրեր։ Ձայնագրություններից երեւում է նաեւ, թե ինչպես է հարձակվողներից մեկը կրակ բացել շենքում գտնվող մարդկանց վրա։