Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս շաբաթ կայցելի Հայաստան։ Իսկ մինչ այդ, մարտի 16-ին, նա այցելել է Բաքու, ինչը տարածաշրջանում Կոբախիձեի առաջին այցն էր։

Երևանում Վրաստանի վարչապետը երկկողմ բանակցություններ կվարի Հայաստանի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունները։

Իրակլի Կոբախիձեն, որը նախորդ ամիս էր դարձել Վրաստանի վարչապետ, այդ պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարել էր Բրյուսել։ Նրա այցը Ադրբեջան և Հայաստան կլինեն Կոբախիձեի երկրորդ և երրորդ այցերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Կոբախիձեի հետ հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս Վրաստանի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել էր Հայաստանի Հանրապետություն: Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության՝ Վրաստանի վարչապետը ընդունել էր հրավերը։