Անհայտ և ենթադրաբար զինված անձինք փորձել են ներխուժել Նոր Նորքի ոստիկանական բաժին։ Այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները։
Ներքին գործերի նախարարությունից էլ հաղորդել են․ «3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց»։ Քիչ առաջ վերջինիս վնասազերծել են։
Վիրավորները, ըստ ՆԳՆ խոսնակի, ստորին վերջույթի բեկորային վնասվածքներ ունեն, վիճակը՝ միջին ծանրության։