Գորելովկայի գյուղական համայնքում արդեն 3 օր է, ինչ չի աշխատում Cellfie (նախկին Beeline) բջջային կապը։
Գորելովկայի գյուղական համայնքի բնակիչները դժգոհ են կապի բացակայությունից, քանի որ արդեն 3 օր է (մարտի 22-ի երեկոյից) Cellfie-ի բաժանորդները չեն կարողանում օգտվել ցանցից և զանգեր կատարել, ինչը ինքնին բացասաբար է անդրադառնում բնակիչների առօրյայի վրա։ Նրանք նույնիսկ տեղեկություն չունեն, թե երբ կվերականգնվի «Սելֆի» ցանցը, և դա էլ ավելի է դժգոհություն առաջացնում բնակիչների շրջանում։
Պարզելու համար, թե երբ կվերականգնվի Cellfie-ի կապը Գորելովկա գյուղական համայնքում, Radio NOR-ը կապ է հաստատել Cellfie-ի թեժ գծի հետ։ Ընկերության տվյալներով՝ ցանցի խափանումը գրանցվել է մարտի 22-ից։ Վնասը լուրջ է։ Վատ եղանակի և ձյան առատ տեղումների պատճառով տեխնիկական խումբը չի կարողացել հասնել կայարան, սակայն մարտի 23-ին ինժեներին հաջողվել է հասնել կայարան և ստուգել այն։ Ընկերությունը ներկայումս փորձում է փոխարինել վնասված հատվածը։ Նոր մասն արդեն պատվիրված է։ Cellfie-ն դեռ հստակ չի կարող հայտնել ցանցի վերանորոգման և վերականգնման կոնկրետ կամ մոտավոր ժամկետներ:
Այս մասին NOR ռադիոկայանը լրացուցիչ նորություններ կհրապարակի հետագա նյութերում։