Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Երևանում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Երևանում է

Վարչապետի պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպումից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով։