«Ազգային շարժումը» նախագահի նստավայրի մոտ հանրահավաք է անցկացնում:
Օրբելիանիների պալատի մոտ հավաքվածները պահանջում են ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին։
Հանրահավաքի մասնակիցներին բաժանվեցին պաստառներ՝ «Ազատություն Միխեիլ Աղմաշենեբելիին», «Փրկենք Միշային» մակագրությամբ։
Տեղում էին Սոփո Ջափարիձեն, Ծալենջիխայի քաղաքապետ Գիա Խարչիլավան, Իրակլի Նադիրաձեն, կուսակցության այլ ներկայացուցիչներ։1tv.ge
Այսօր «Ազգային շարժումը» նախագահի աշխատակազմին կհանձնի Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով հավաքված ստորագրությունները։ Կուսակցությունը պնդում է, որ հավաքել է 150 000-ից 200 000 ստորագրություն։