Այսօր Թբիլիսիում ֆուտբոլի մեծ օր է. Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի եզրափակչում կխաղան Վրաստանի և Հունաստանի հավաքականները

Այսօր Թբիլիսիում ֆուտբոլի մեծ օր է. Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի եզրափակչում կխաղան Վրաստանի և Հունաստանի հավաքականները

Այսօր Թբիլիսիում ֆուտբոլի մեծ օր է՝ եթե Վրաստանը հաղթի, առաջին անգամ կխաղա Եվրոպայի առաջնությունում։

Ժամը 21:00-ին Դինամո Արենայում կմեկնարկի Վրաստանի և Հունաստանի հավաքականների հանդիպումը Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի եզրափակչում։

Ֆուտբոլի հավաքականների վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը, իսկ Հունաստանի հավաքականը 42-րդ տեղում է։

Այս անգամ Վրաստանի հավաքականին կկարողանա օգնել թիմի առաջատար, իտալական «Նապոլիի» խաղացող Խվիչա Կվարացխելիան, ով բաց թողեց կիսաեզրափակիչ հանդիպումը չափազանց շատ դեղին քարտերի պատճառով։

Մինչև 55 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտի տոմսերը սպառվել են հինգ ժամում։ Հանրապետության հրապարակում ժամը 19.00-ից բաց կլինի մեծ ֆան գոտի, հանդիպումը կհեռարձակվի մեծ էկրանով։ Ուղիղ եթերը կիրականացնեն Վրաստանի Առաջին ալիքը, «Ռադիո Վրաստանը» (FM 102.3) և 1TVPLAY-ը։

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ 11 մետրանոց հարվածաշարի, ասել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը։