ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում 2,5 կմ երկարությամբ ճանապարհային կամուրջը փլուզվել է այն բանից հետո, երբ բեռնանավը բախվել է դրան։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սինգապուրի դրոշով Dali նավը բախվել է կամրջի հենարանին և բռնկվել։ Կառույցի փլուզման հետեւանքով մի քանի ավտոմեքենաներ ընկել են գետը։
Մտավախություն կա, որ միջադեպը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Անմիջապես սկսվել է արտակարգ գործողություն՝ փրկարար նավերի և ուղղաթիռների մասնակցությամբ: Հաղորդվել է, որ գետում որոնվում է առնվազն 7 մարդ։ Երկուսին հաջողվել է փրկել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Առավոտյան ջրի ջերմաստիճանը եղել է 8 աստիճան Ցելսիուս։
Սկզբում հաղորդվում էր, որ Բալթիմորից Կոլոմբո ուղեւորվող նավը խորտակվել է, սակայն ավելի ուշ իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը։
Կամուրջը կառուցվել է 1977 թվականին և անվանակոչվել է ԱՄՆ օրհներգի հեղինակ Ֆրենսիս Սքոթ Քիի պատվին: Դրա երկայնքով անցնում էր երկու գծով վճարովի ճանապարհ՝ Նյու Յորքի և Վաշինգտոնի միջև հիմնական երթուղիներից մեկը: