Վրաստանի հավաքականը հաղթեց Հունաստանին և կխաղա Եվրոպայի առաջնությունում

Վրաստանի հավաքականը հաղթեց Հունաստանին և կխաղա Եվրոպայի առաջնությունում

Photo – aliq.ge

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի անցումային փուլի C ենթախմբի եզրափակիչում Վրաստանի հավաքականը Թբիլիսիում ընդունել էր Հունաստանի հավաքականին։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չարձանագրվեցին։

11-մետրանոց հարվածաշարում վրացիները 4-2 հաշվով հաղթեցին և դուրս եկան Եվրո-2024-ի խմբային փուլ։ armsport.am