Մարտի 27-ին Ախալքալաքիում Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը անցկացրեց հանդիպում Ախալքալաքիի և Նինոծմինդայի լրագրողների հետ:
Ոչ վաղ անցյալում հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդիպումներ էր անցկացրել Հայաստանի Հանրապետության 8 կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ախալքալաքիում լրագրողների հետ հանդիպման նպատակն էր Հայաստանի Հանրապետության կուսակցությունների նախընտրական ծրագրերի հետ ծանոթացումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ին սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
Հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ Արտակ Գաբրիելյանը նշեց, որ նրանք հանդիպում են ունեցել բոլոր կուսակցությունների հետ, բացառությամբ Գագիկ Ծառուկյանի դաշինքի ներկայացուցիչների հետ. վերջիններս հրաժարվել են հանդիպել պարզաբանելով, որ ժամանակ չունեն:
՛՛Բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում նշված են Վրաստանի հետ հարաբերությունների մասին, սակայն միայն Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ծրագրում է տեղ գտել հատուկ կետեր Ջավախեթիի հայերի հետ կապված՛՛,- նշեց Գաբրիելյանը:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Գարուշ Արզումանյան