
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված քաղաքացիները որոշ մանրամասներ են պատմել կատարվածի մասին։
«Ձևացրի, թե մահացած եմ, իսկ կողքիս աղջկան սպանեցին»,- պատմած է նրանցից մեկը։
Հիշեցնենք՝ մարտ 22-ին հրաձգություն էր տեղի ունեցած Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետեւանքով զոհվել է 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում 4 ահաբեկիչները Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։