Փարվանայի լեռնանցքը բացվել է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Փարվանայի լեռնանցքը բացվել է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Կատարված մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է թեթև տրանսպորտային միջոցների երթեւեկությունը ներքին նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի (Փարվանայի լեռնանցք) հատվածում:

Կցորդով, կիսակցորդով և M3 կարգի 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) մեքենաների երթևեկությունը՝ դժվար օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, մերկասառույց, սահմանափակ տեսանելիություն) արգելված է։

Մայրուղու Կոդա-Այազմա հատվածում երթևեկությունն ազատ է։