Անանցանելի ճանապարհներ Նինոծմինդայի շրջանում

Անանցանելի ճանապարհներ Նինոծմինդայի շրջանում

Գլխավոր լուսանկարը տրամադրել է Թորիայի բնակիչը․

Մարտի 26 -ին, տեղացած ձյան և բքի պատճառով Նինոծմինդայի մի շարք գյուղեր տանող և գյուղամիջյան ճանապարհները դարձել են բողոքի առիթ։

Շատ բնակիչներ դիմում են NOR ռադիոկայանի խմբագրություն ուղարկելով լուսանկարներ և բողոքելով ճանապարհների վատ վիճակից։

Մասնավորապես` Թորիայից Նինոծմինդա, կենտրոնական ճանապարհից դեպի Տամբովկա և Ժդանովականի գյուղամիջյան փողոցներից մեկի վատ վիճակի մասին։

Այս հարցի շուրջ դիմեցինք Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանին։

Նրա խոսքով․ «Ունենք մի քանի գյուղեր որոնք դեռևս փակ են՝ դեպի Տամբովկա, Վլադիմիրովկա և Սամեբա։ Սակայն մաքրման աշխատանքները արդեն իրականացվում է և մինչև օրվա վերջ պետք է որ ճանապարհները բացվեն։ Ինչ վերաբերվում է գյուղամիջյան ճանապարհներին, ապա նախ մաքրվում է գյուղերը քաղաքի հետ կապող ճանապարհները, որից հետո նոր կանցնենք գյուղամիջյան ճանապարհներին։ Թորիա տանող ճանապարհը նույնպես անցանելի է, ներկա պահին մաքրվում են այն ճանապարհները որոնք ընդհանրապես փակ են»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Անանցանելի ճանապարհներ Նինոծմինդայի շրջանում

Կարդացեք նաև՝