Գանձա գյուղից Հակոբ Պողոսյանը Գուրջաանիում նվաճեց պատանիների ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոնի կոչում

Գանձա գյուղից Հակոբ Պողոսյանը Գուրջաանիում նվաճեց պատանիների ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոնի կոչում

Մարտի 26-27-ը Վրաստանի Գուրջաանի քաղաքում (Կախեթի) անցկացվեց Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների առաջնություն:

Առաջնությանը մասնկացում էին 300-ից ավելի պատանի ըմբիշներ Վրաստանի տարբեր շրջաններից: Նինոծմինդայի շրջանից առաջնությանը մասնակցում էին 13 մարզիկներ, որոնցից 7-ը՝ Գանձա գյուղից: Նրանցից ամենահաջողը հանդես եկավ Գանձա գյուղից Հակոբ Պողոսյանը: 14 տարեկան Հակոբը փայլուն հաղթանակ տանելով 6 գոտեմարտերում՝ նվաճեց Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների առաջնության չեմպիոնի կոչում 47 կգ քաշային կարգում:

Նյութը պատրաստել է Նոր ռադիոյի կամավոր Նարինե Մխիթարյանը



Opinion, pooling and voting