
Այսօր՝ մարտի 29-ին, հրդեհ է բռնկվել Ախալցխայի Մեսխեթի փողոցի բնակելի տանը։ Տեղում մոբիլիզացված է երեք հրշեջ-փրկարարական ջոկատ։
Տեղացիների խոսքով՝ հրդեհը բռնկվել է առաջին հարկում։
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Անվտանգության նկատառումներից ելնելով հարակից փողոցներում անջատել են էլեքտրոէներգիան ։ sknews.ge