
Այսօր՝ մարտի 29 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստերի դահլիճում կայացավ հերթական նիստը։
Նիստի օրակարգում քննարկվեց երկու հարց․
Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը NOR -ի հետ զրույցում ասաց․ «Այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց երկու հարց, որոնցից մեկն էլ Նինոծմինդա քաղաքի Բաղրամյան փողոցի №6 -ում գտնվող շինության ապամոնտաժումն էր։ Այս պահին այն դրվել է աճուրդի, որի սկզբնական գումարը սահմանվել է 7700 լարի։ Ասեմ, որ ապամոնտաժումը բարեհաջող ավարտելուց հետո այդ նույն տարածքում կկառուցվի ժամանակակից մանկապարտեզ»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ 2024 թվականի մունիցիպալ բյուջեի ծավալները՝ եկամտային և ծախսային մասում կատարված փոփոխություններով․