Ախալցիխեում բռնկված հրդեհի հետեւանքով երեք տուն է այրվել

Ախալցիխեում բռնկված հրդեհի հետեւանքով երեք տուն է այրվել

Այսօր՝ մարտի 29-ին, Մեսխեթիի փողոցի թիվ 9 հասցեում բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է երեք ընտանիք, այդ թվում՝ Ախալցիխեի սակրեբուլոյի պատգամավոր Մամիսա Դյակոնովը։ sknews.ge

Հրդեհը բռնկվել է ժամը 11։00-ի սահմաններում միայնակ բնակվող Դոնարի Շուբիթիձեի բնակարանում։ Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է փայտի վառարանի պատճառով։

«Ես տանն էի։ Մի րոպեով դուրս եկա։ Երբ նայեցի դեպի տուն, արդեն ծուխ էր դուրս գալիս։ Կրակը իմ վառած վառարանի կողքից էր դուրս գալիս։ Հարևաններն օգնեցին ինձ զանգահարել հրշեջ: Մտա տուն կրակի վրա ջուր լցնելու համար,այդ ժամանակ էլ դեմքիս ու մարմնիս այրվածքներ ստացա։ Ինձ ոչինչ չի մնացել, ամեն ինչ այրվել է»,- հիշում է նա։

Դոնարի Շուբիտիձեի խոսքով՝ ինքը սոցիալապես անապահով է և չունի անհրաժեշտ ֆինանսներ տան վերանորոգման աշխատանքների համար։ Տունն ամբողջությամբ այրվել է, ուստի նա գիշերելու է մտերիմների տանը։

Բազմաբնակարան բնակելի շենքի առաջին հարկում բռնկված հրդեհը վնասել է նաև Ախալցիխեի սակրեբուլոյի պատգամավոր Մամիսա Դիակոնովիի և նրա կողքին ապրող Բդոյանների բնակարանները։ Նրանց խոսքով՝ տան որոշակի հատվածում ապրելը կարող է վտանգավոր լինել, քանի որ հրդեհը վնասել է շենքի փայտյա հենասյուներն ու հատակը։

Ըստ երեք տուժածների՝ Ախալցիխեի քաղաքապետարանի վնասի հաշվառման հանձնաժողովն արդեն հաշվառել է տները։

Ախալցիխեի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեում հրդեհից տուժած ընտանիքներին միանվագ օգնության համար հատկացվել է 18 հազար լարի։

Ախալցիխեի քաղաքապետարանի տարածքում հաշվառված հրդեհից տուժած քաղաքացին կարող է ստանալ միանվագ օգնություն՝ 3000 լարիի չափով բնակելի տարածքների վնասման դեպքում, 1000՝ ոչ բնակելի տարածքների դեպքում։

Աջակցություն ստանալու համար քաղաքացին քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

▪ Գրավոր հայտարարություն (դիմող- հրդեհից տուժած ընտանիքի անդամներից մեկը);
▪ Դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը;
▪ Դիմողի բանկային հաշվի տվյալները։

Բացի վերը նշվածից, Ախալցիխեի քաղաքապետարանի ներկայացուցիչը պետք է ներկայացնի հաշվետվություն համապատասխան վարչական միավորում հրդեհից տուժած շենքի նկարներով; Հրդեհի հետ կապված պետք է ներկայացվի հրդեհային տեղեկանք (հրշեջ-փրկարարական ծառայությունից); Ախալցիխեի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը պետք է համապատասխան փաստաթուղթ ներկայացնի հրդեհի պատճառած մոտավոր վնասի մասին։

Հարցի դրական լուծման դեպքում քաղաքացուն համապատասխան օգնությունը կփոխանցվի նրա բանկային հաշվին։