Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի քաղաքացու սովորական կենսաչափական անձնագրով ճանապարհորդության է մեկնել Եվրոպա, փոխանցում է NewsGeorgia-ն:
Աթենք և Բրյուսել խորհրդանշական այցով վարչապետն ընդգծել է Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի կարգի ուժի մեջ մտնելը: Վարչապետի հետ միասին ճանապարհորդության են մեկնել ուսանողներ, գիտնականներ, լրագրողներ և կառավարության անդամներ:
«Սա Վրաստանի քաղաքացու սովորական անձնագիր է, որով ես այսօր մեկնում եմ Եվրոպա», – Թբիլիսիի օդանավակայանում ասել է վարչապետը: Նա լրագրողներին ցույց է տվել առանց վիզայի, սովորական, ոչ դիվանագիտական անձնագիրը:
«Այսօր պատմական օր է. մեկնարկել է Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզային ռեժիմի տեղաշարժվելու կարգը: Սա մեծ ձեռքբերում է և լավ հնարավորություն Վրաստանի քաղաքացիների համար՝ Եվրամիությանն ավելի լավ ճանաչելու համար: Ցանկանում եմ շնորհավորել ձեզ մեծ, պատմական սկզբի հետ կապված»,- ասել է Կվիրիկաշվիլին: