Երկու երկրաշարժ Վրաստանում

Երկու երկրաշարժ Վրաստանում

Այսօր` մարտի 30-ին, Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժերը տեղի են ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 17:44-ին և 17:50-ին:

Երկու դեպքում էլ էպիկենտրոնը գտնվել է Օնիի մունօցիպալիտետում։ Առաջինի հզորությունը կազմել է 4,0 բալ, իսկ երկրորդինը՝ 4,8։

Առաջինի էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքից տասը կիլոմետր հարավ-արևելք. Իրի գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդը Օնիից երեք կիլոմետր հարավ-արևելք է՝ Սորգիթ գյուղում։ aliq.ge