ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները, Բորժոմի մունիցիպալիտետի Բակուրիանի ավանում ինտենսիվ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ձյան մեջ թաղված տղամարդու դի։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ աշխատանքներում ներգրավվել են շուրջ 200 հրշեջներ, սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ, փրկարարական անօդաչու թռչող սարքեր, շների ծառայություն և Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ։
«Փրկարարների ուժերով մահացածի դին ձյան զանգվածից դուրս է բերվել, և կատարվում են համապատասխան դատավարական ընթացակարգեր», – նշվում է ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ։