Չինական Space Epoch հրթիռ արտադրողը սկսել է աշխատել Alibaba-ի առցանց գնումների TaoBao հարթակի հետ՝ ստեղծելու բազմակի օգտագործման հրթիռներ՝ իր արտադրանքը համաշխարհային մասշտաբով առաքելու համար: Այս կերպ գնորդին հնարավոր կլինի ապրանքը ստանալ 1 ժամվա ընթացքում։
Նախագիծը վաղ փորձարկման փուլում է և նպատակ ունի ստեղծել հրթիռ, որը կարող է մինչև տասը տոննա բեռ տեղափոխել 120 խորանարդ մետր տարողությամբ:
Պեկինում տեղակայված Space Epoch-ն այս նպատակին հասնելու համար օգտագործում է Yuanxing-1-ը, որն ավարտեց փորձարկումները անցյալ տարի: Ընկերությունը մոտ ապագայում կիրականացնի նոր թեստեր և գործնական փորձարկումներ և նշում, որ կարճաժամկետ հեռանկարում նպատակներին հասնելը հեշտ չի լինի։
Պետք է ասել նաև, որ չինական տիեզերական ընկերությունները աստիճանաբար շատ են զարգանում։ Այդ մասին վկայում են 2023 թվականի տվյալները, որոնց համաձայն՝ անցյալ տարի արձակվել է 17 չինական կոմերցիոն հրթիռ, որոնցից միայն մեկն է անհաջող։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ցանկություն է հայտնել ընդլայնել ռազմավարական արդյունաբերությունը, որը ներառում է նաև առևտրային տիեզերական ոլորտը, որի զարգացման ուղղությամբ ԱՄՆ-ն և Ռուսաստանը երկար ժամանակ աշխատել են։