Վրաստանի կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն` լեռնային բնակավայրերում ապրող ֆերմերների համար թեթև գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիությունը մեծացնելու նպատակով Գյուղական զարգացման գործակալությունը իրականացնում է «Լեռնային բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման ծրագիր»: Ծրագրի բյուջեն կազմում է 5 մլն լարի։
Հաշվի առնելով, որ լեռնային բնակավայրերի բնակչությունը փոքր գյուղատնտեսական հողատարածքներ ունի, ձեռքի տրակտորների (մոտոբլոկների) պահանջարկը մեծ է։ Նոր պետական ծրագիրը ստեղծվել է՝ հաշվի առնելով ֆերմերների այս կարիքները։
Բարձրալեռնային շրջանի մշտական բնակչի կարգավիճակ ունեցող ֆիզիկական անձը, ով ունի գյուղատնտեսական հողատարածք լեռնային գյուղում, կարող է ֆինանսավորում ստանալ նոր ծրագրով:
Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի թեթև գյուղտեխնիկայի արժեքի 70%-ը, որը կգնեն լեռնային շրջաններում բնակվող բնակիչները:
Կառավարության համաֆինանսավորմամբ գյուղացիները 2024 թվականին կկարողանան ձեռք բերել գյուղատնտեսական բերքահավաք տեխնիկա: Հայտերը կընդունվեն այս տարվա ապրիլին:
«Պետության նպատակն է ավելի մեծ թվով ֆերմերների և ագրոբիզնեսով զբաղվող մարդկանց հասանելի դարձնել բերքահավաքի ժամանակակից մեթոդները, ինչը կապահովի բերքահավաքը և հետևաբար բարձր որակի պահպանումը: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջազգային պրակտիկայի ներդրում գյուղատնտեսական գործունեության մեջ բերքահավաքի գործընթացը կդարձնի ավելի արդյունավետ և էֆեկտիվ»,- ասված է Գյուղական զարգացման գործակալության հայտարարության մեջ:
Այս տարի ավելացել է գյուղատնտեսական բերքահավաք տեխնիկայի համաֆինանսավորման ծրագրի ընդհանուր բյուջեն։ Նախորդ տարի հատկացվել է 7 մլն լարի, այս տարի գումարը կկազմի 10 մլն լարի։ Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ պետության կողմից համաֆինանսավորման տոկոսը որոշվել է արժեքի 30%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 150 000 լարի
«Հարկ է նշել, որ պետության առաջնահերթությունը ժամանակակից ստանդարտ գյուղատնտեսական արտադրության զարգացմանը նպաստելն է, հետևաբար իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում` ֆերմերների համար տարբեր հզորությունների նոր գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության բարձրացմանը»,- ասվում է < span class=”xt0psk2″>Գյուղական զարգացման գործակալության հայտարարության մեջ:
2013 թվականից մինչ օրս հանրապետությունում ձեռք է բերվել 7500 միավոր տարբեր հզորության գյուղատնտեսական տեխնիկա՝ ավելի քան 440 մլն լարի արժողությամբ։ Գյուղական զարգացման գործակալության համաֆինանսավորումը գերազանցում է 122 մլն լարին: jnews.ge