
Գյուղատնտեսական քաղաքականության և բերքի զարգացման վարչության ներկայացուցիչները գտնվում էին Ախալքալաքում: Այցի նպատակը Ախալքալաքի Սակրեբուլոի նամակն էր, որտեղ պատգամավորները նախարարությունից օգնություն են խնդրել կարտոֆիլի իրացման խնդիրների հետ կապված։
Ախալքալաքի պատգամավորները խնդիրը քննարկել են մարտի 4-ին և օգնություն խնդրել գյուղատնտեսության նախարարություն ուղարկված նամակով։ Նամակում նշվում է, որ քաղաքապետարանի ֆերմերներն իրենց պահեստներում դեռ ունեն մոտ 100 հազար տոննա կարտոֆիլ և չեն կարողանում վաճառել։
Պատգամավորների հետ հանդիպումից հետո Բերքի զարգացման վարչության ներկայացուցիչներ Նոդար Խոխաշվիլին և Գիորգի Ռազմաձեն հանդիպել են Դիլիսկայի, Արագվայի, Մամզարայի և Կոթելիայի բնակիչների հետ։ Ջավախեթիում նախարարությունից պատասխան են սպասում:
Գրում է մեր գործընկեր tv9news.ge լրատվականը․