Վրաստանում փոխվում են տարանցիկ համարանիշների դիզայնը և տրամադրման կանոնները

Վրաստանում փոխվում են տարանցիկ համարանիշների դիզայնը և տրամադրման  կանոնները

Այսօրվանից տարանցիկ համարները կտրամադրվեն նոր կանոններով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ սպասարկման գործակալությունը։

«ՆԳՆ սպասարկման գործակալությունը փոխել է տրանսպորտային միջոցների և մոտոցիկլետների տարանցիկ համարանիշների դիզայնը տրամադրման կարգը։

Ապրիլի 1-ից տարանցիկ համարները կտրվեն նոր կանոններով։

Փոփոխությունների արդյունքում ներքին տարանցման և տարանցման համարների նմուշները բերվել են մեկ ձևի, և համարը կտրվի անձամբ կոնկրետ մեքենային, և այլ անձ չի կարողանա օգտվել դրանից։

Այս փոփոխությունները կհեշտացնեն նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված տուգանքների վարչարարությունը։

Մինչև ապրիլի 1-ը թողարկված ներքին տարանցիկ և տարանցիկ համարները պահպանում են օրինական ուժը օրենքով սահմանված գործածման ժամկետի համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։