
Մարտի 30-ին տեղի ունեցավ GIPA Media Lab ծրագրի հերթական եզրափակիչ միջոցառումը։
GIPA Media Lab-ը մի քանի տարի է, ինչ լրագրության և վավերագրական ֆիլմերի նկարահանման դասընթացներ է անցկացնում Ջավախքում և Քվեմո Քարթլիում: Այս ծրագիրն ուղղված է Վրաստանի ազգային փոքրամասնությունների երիտասարդների շրջանում մուլտիմեդիա հմտությունների զարգացմանը։
Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ տարածաշրջանի երիտասարդ սերնդին ձեռք բերել ժամանակակից աշխարհում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ ցանկացած մասնագիտության մեջ հաջողության հասնելու և երկրի ակտիվ քաղաքացի դառնալու համար:
Ֆոտոփառատոնի Ջավախքից հաղթողների անունները ստորև.
1-ին տեղ՝ Արման Քոսյան
2-րդ տեղ՝ Սերգեյ Կուրղինյան
3-րդ տեղ՝ Հնազիկ Ավետիսյան։
GIPA-ի հատուկ մրցանակ՝ Անյա Մանուկյան, Տանյա Մանուկյան և Արմինե Տոնականյան
Լուսանկարնրը GIPA MEDIA LAB-ի ֆեյսբուքյան էջից