Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Սա, ի դեպ, միշտ էլ աշխատող մեթոդ է, բայց այս համադրությունը շատ հազվադեպ դեպքերում է տեղին ու ոճային տեսք ունենում։
Սակայն ջինսերը հեշտությամբ կարող են օգնել տեսողականորեն երկարացնել ձեր ոտքերը և ստեղծել տպավորիչ, բայց հարմարավետ ամենօրյա տեսք: Ներկայացնում ենք ութ պարզ ոճավորման խորհուրդ, որոնք հեշտ է իրականացնել:
Հագեք բարձր գոտկատեղով ջինսեր
Ամենաակնհայտը բարձր գոտկատեղն է։ Եվ մենք չենք կարող դա անտեսել, թեև, ցածր գոտկատեղը ևս նորաձև է:
Մենք պետք է տեսողականորեն մի փոքր երկարացնենք ոտքերը, և բարձր գոտկատեղն այստեղ լավագույն օգնականն է:
Ընտրեք երկար տաբատ
Երկարացնում ենք մեր ոտքերը մեկ այլ ուղղությամբ՝ ընտրում ենք երկար ջինսեր: Առավել ևս, այս մոդելները թրենդային են լինելու ողջ 2024 թվականին։
Այս մեթոդը լավ է աշխատում լայն և ուղիղ ջինսերի հետ ու հաստատ ձեր օգտին չի աշխատի, եթե ընտրեք նեղ ջինսեր:
Ի դեպ, պարտադիր չէ երկար տաբատները բարձրակրունկներով կրել. կարող եք հարմարեցնել նաև մի փոքր ավելի հաստ ներբաններով սպորտային կոշիկների հետ:
Վերին հագուստի մի հատվածը դրեք ջինսերի մեջ
Բարձր գոտկատեղով ջինսե տաբատ ընտրելը և այն մինչև ազդրերի միջնահատվածը մեծ չափսերով սպորտային վերնաշապիկով ծածկելը լավ գաղափար չէ, եթե մեր նպատակը անվերջ ոտքերն են։ Չնայած համադրությունն ինքնին շատ մոդայիկ է, և եթե ձեզ չի անհանգստացնում անձև (բայց բացառապես բառի դրական իմաստով) ուրվագիծը, խնդիր չկա։
Պետք չէ նաև ամեն ինչ միանգամից խցկել ջինսերի մեջ, բավական է մի կողմից ընդգծել գոտկատեղը, օրինակ՝ վերին հագուստի մի հատվածը «անփութորեն» խցկելով առջևի կողմերից որևէ մեկի մեջ։
Ստեղծեք ընդհանուր կերպար
Ստեղծեք մոնոխրոմ կերպար կամ տեսք, որն ամբողջությամբ բաղկացած կլինի ջինսից։ Այստեղ կարևոր է ընտրել հնարավոր ամենամոտ երանգները. մենք ստանում ենք ուղղահայաց, որը տեսողականորեն կձգի մեր ուրվագիծը:
Եթե ջինսերը կարճ են՝ մի քիչ «օդ թողեք»
Եթե դուք ընդհանրապես չեք սիրում երկար ջինսեր, և ընտրում եք ստանդարտ կամ կարճ մոդելներ, ապա կարևոր է դրանք ավելի ուշադիր ոճավորել։
Որպեսզի կերպարը չափազանց ցածր չթվա և չմեխվի հատակին, մի փոքր օդ թողեք ջինսի ծայրի և կոշիկի միջև: Սա նշանակում է, որ լոֆերները կամ բալետկաներն ավելի լավ կնայվեն, քան մեծածավալ սպորտային կոշիկները:
Իսկ գուլպաների մասին չպետք է մոռանալ. ակնառու բարձր մոդելները շարունակում են մնալ նորաձև։ Երկար գուլպաները, ի դեպ, ոչ մի կերպ չեն վնասի, բայց այն մոդելները, որոնց եզրերը հազիվ կերևան և հակադրություն կստեղծեն, միայն տեսողականորեն կկարճացնեն ձեր ոտքերը:
Մի վախեցեք գերժամանակակից ոճերից
Ժամանային մենք սիրահարվել ենք նեղ ջինսերին, և շատերը դեռ չեն էլ նկատում այս մոդելի թերությունները։ Օրինակ, դրանք կարող են հեշտությամբ տեսողականորեն կարճացնել ձեր հասակը, եթե չափազանց երկար են կամ շատ կարճ (իսկ ճիշտ երկարությունը ընտրելն այնքան էլ հեշտ չէ): Բացի այդ, նեղ ջինսերը չափազանց կիպ են գրկում բոլոր կողմերը և գործնականում ոչ մի հնարավորություն չեն թողնում խաղալ ուրվագծի հետ:
Փորձեք թրենդային ոճեր, որպեսզի համոզվեք, որ դրանք կարող են լավ հարմարվել ձեր կազմվածքին և ոտքերին անվերջ տեսք հաղորդել:
Խաղացեք համամասնությունների հետ
Մի մոռացեք խաղալ համամասնությունների հետ: Եթե ընտրել եք ուղիղ ջինսեր, ապա վերևում ավելացրեք ծավալ (բայց ընդծեք բարձր գոտկատեղը):
Եթե ընտրել եք լայն տարբերակներ (ոտքերը երկարացնելու համար, կարևոր է, որ նույնիսկ լայն, երկար ջինսերը հորիզոնական ծալքեր չունենան), կրեք երկար վզով սվիտեր կամ բոդի:
Ի դեպ, չափազանց երկար թեւքերը նույնպես կօգնեն տեսողականորեն ավելի բարձրահասակ երևալ։
Կերպարին ուղղահայացներ հավելեք
Մեր հիմնական նպատակը կերպարին ուղղահայաց ավելացնելն է. սա կարող է լինել ջինսե տաբատի ընդգծված կարը, պրինտ կամ ուղղահայաց ուղղաձիգներ կերպարի վերին մասում՝ կոճկված ուղիղ վերարկու, բաճկոն կամ երկար ծոպեր, որոնք թրենդային են 2024 թվականի ողջ ընթացքում: