Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղի երիտասարդությունը ցանկանում է, որպեսզի իրենց գյուղում էլ կառուցեն ֆուտբոլի մարզադաշտ:
Ղուլալիս գյուղից մինչև քաղաք Նինոծմինդա 10կմ է: Այս գյուղում ապրում են 110 ընտանիք: Գյուղի երիտասարդությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Երիտասարդների խոսքով՝ գյուղում այլ զբաղմունք չկա, և լավ կլիներ եթե գյուղում մարզադաշտ կառուցվեր, որտեղ նրանք գոնե ֆուտբոլ կխաղային:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Անահիտ Զալալյան