Պրակտիկոսի կարգավիճակով գրանցվում են հայերենի ուսուցիչները

Պրակտիկոսի կարգավիճակով գրանցվում են հայերենի ուսուցիչները

Այսօրվանից՝ ապրիլի 3-ի ժամը 10:00-ից ուսուցիչների առարկայական քննությանը պրակտիկոս (գործող) ուսուցչի կարգավիճակով գրանցվելու իրավունք ունեն միայն ոչ վրացալեզու դպրոցների հայերենի և ադրբեջաներենի պրակտիկոս ուսուցչի (գործող) կարգավիճակ ունեցող ուսուցիչները: Գրում է մեր գործընկեր Ալիք Մեդիան

Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) փոխանցմամբ՝ նրանց համար քննությանը գրանցվելն անվճար կլինի:

«Կենտրոնի կողմից կազմակերպված առարկայական քննությանը համապատասխան առարկայի (հայերեն/ադրբեջաներեն) պրակտիկոս ուսուցչի կարգավիճակով գրանցվելու իրավունք ունեն միայն ադրբեջաներեն և հայերեն լեզուներ դասավանդող պրակտիկոս ուսուցիչների կարգավիճակ ունեցողները։ Պրակտիկոսի (գործող) կարգավիճակ ունեցող ուսուցիչների համար գրանցումն անվճար է։

Եթե ​​քննվողը չի համապատասխանում «Հանրակրթության մասին» Վրաստանի օրենքով սահմանված ուսուցչի կրթության անհրաժեշտ պահանջներին, ապա նա չի կարողանա քննության ընթացքում ստացված արդյունքներն օգտագործել ուսուցչի գործունեություն ծավալելու համար»,- հայտնում են NAEC-ից:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության 2023 թվականի թիվ 97 որոշման համաձայն՝ ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս (գործող) ուսուցիչները (բացառությամբ էթնիկ փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի ուսուցիչների) գործող ուսուցիչների կարգավիճակը պահպանել են մինչև 2022-2023 ուսումնական տարվա ավարտը: 

Ոչ վրացալեզու դպրոցների էթնիկ փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) գործող ուսուցիչը կպահպանի գործող ուսուցչի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը: Ընդգծենք՝ պրակտիկոս ուսուցիչը քննությունը բարեհաջող հանձնելու համար պետք է հավաքի առարկայական քննության (ադրբեջաներենի և հայերենի համար առավելագույն միավորը 70-ն է) 30-տոկոսը, որը հավասար է 1 կրեդիտ միավորի: Պրակտիկոսների համար կրեդիտները բաշխվում են հետևյալ կերպ՝ 1, 4, 7, 10: Ի դեպ, ուսուցիչ դառնալ ցանկացողները պետք է հավաքեն 60+1 տոկոսը (10 կրեդիտ), որպեսզի քննությունը համարվի հաղթահարված:

Ավելին՝ ստորև հղմամբ:

Փոփոխություններ պրակտիկոս ուսուցիչների համար