Արման Քոսյանին վախեցնող մանկապարտեզը հաղթանակ բերեց նրան

Արման Քոսյանին վախեցնող մանկապարտեզը հաղթանակ բերեց նրան

Նինոծմինդայից Արման Քոսյանը սովորում է քաղաքի թիվ 1 դպրոցի 10-րդ դասարանում։ Լուսանկարչության հանդեպ ունեցած սերը նրան տարավ GIPA Media Lab կրթական ծրագրին մասնակցելու և օգնեց հմտություններ ձեռք բերել լուսանկարչական ոլորտում։

Արմանը մրցույթին ներկայացավ «Անմեղության արձագանքները. մոռացված մանկապարտեզը» խորագրով ֆոտոշարքով, որն արվել է քաղաքի երբեմնի գործող, սակայն այսօր լքված մանկապարտեզի շենքում։

Մեր այն հարցին թե ինչո՞ւ լուսանկարչության վայր ընտրեց հենց այս շենքը, Արմանը պատասխանեց. <<Ամեն անգամ այդ շենքի կողքով անցնելով, չգիտեմ ինչո՞ւ, բայց վախեցել եմ, և քանի որ մասնակցում էի նախագծին, որոշեցի վերջապես մտնել այդ շենք, գտնել պատմություններ այդ շենքի մասին և հաղթահարել վախերս>>։

Մրցույթի մասնակցությունը Արմանին ոչ միայն հնարավորություն տվեց հաղթահարել մանկության վախերը, այլև արժանացավ նախագծի կազմակերպիչների ուշադրության և Արմանին շնորհվեց առաջին տեղի մրցանակը` բջջային հեռախոս։

Արմանը ապագայի պլանների մասին խոսելուց նշեց որ պարտադիր կշարունակի այս ոլորտում իր գործունեությունը և չի բացառվում, որ ապագա մասնագիտությունը ևս կապված լինի լուսանկարչության հետ։