Մարտի 28-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքում տեղի ունեցավ ՛՛Վրաստանի պատանիների նվաճումներ՛՛ (“Junior Аchievement Georgia”) նախագծի շնորհանդեսը:
Այս նախագծի նպատակն է պատանիների մոտ բիզնեսի մասին հմտությունների զարգացումը վաղ հասակից: Նախագծի շնորհանդեսին հրավիրված էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների քաղաքացիական կրթություն առարկան դասավանդող ուսուցիչները:
Շնորհանդեսի ժամանակ ուսուցիչներին ներկայացվեց քաղաքացիական կրթություն առարկայի մասին նոր գիրք, որը հրատարակվել էր USAID կազմակերպության կողմից:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց կազմակերպության կամավոր Իրինա Ղարսլյանը.
Գարուշ Արզումանյան