Գամգեոբայում տեղի ունեցավ ՛՛Վրաստանի պատանիների նվաճումներ՛՛ խորագրով նախագծի շնորհանդեսը

Գամգեոբայում տեղի ունեցավ  ՛՛Վրաստանի պատանիների  նվաճումներ՛՛ խորագրով նախագծի շնորհանդեսը

Մարտի 28-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքում տեղի ունեցավ ՛՛Վրաստանի պատանիների նվաճումներ՛՛ (“Junior Аchievement Georgia”) նախագծի շնորհանդեսը:

Այս նախագծի նպատակն է պատանիների մոտ բիզնեսի մասին հմտությունների զարգացումը վաղ հասակից: Նախագծի շնորհանդեսին հրավիրված էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների քաղաքացիական կրթություն առարկան դասավանդող ուսուցիչները:

Շնորհանդեսի ժամանակ ուսուցիչներին ներկայացվեց քաղաքացիական կրթություն առարկայի մասին նոր գիրք, որը հրատարակվել էր USAID կազմակերպության կողմից:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց կազմակերպության կամավոր Իրինա Ղարսլյանը.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting