Շուշանիկ Մկրտչյանը դեռ փոքրուց լուսանկարչության հանդեպ մեծ սեր է ունեցել և այդ սերը արտահայտելու միակ միջոցը եղել է հեռախոսով լուսանկարելը։ Սակայն մի պայծառ օր նրա ընկերներից մեկի սթորի բաժնում տեսնում է տեղեկություն Gipa media lab ծրագրի մասին և առանց մտածելու որոշում է մասնակցել ծրագրին.
«Դա եղավ կյանքիս ամենալավ որոշումներից մեկը»,- մեզ հետ զրույցում խոստովանեց Շուշանիկը ։
Արդեն եկրորդ տարին է ինչ մասնակցում է ծրագրին, չնայած որ ամեն անգամ դասին ներկայանալու համար անցնում է 30 կիլոմետր, սակայն երբևիցե Շուշանի ծնողները դժվարություններին զոհ չեն գնացել և ամեն անգամ նրան ոգեվորել են որպեսզի ավելի լավ ծրագրեր ներկայացնի։
Այս տարի Շուշանիկի ծրագիրը «Ծերացած հոգում` երիտասարդ մարդիկ» վերնագրով մի շատ հետաքրքիր պատմության մասին էր։
Փարվանա գյուղը փոքր, ծայրամասային գյուղ է, մոտավորապես 70 տնտեսությամբ, սակայն ինչպես բոլոր գյուղերում Փարվանա գյուղում էլ քայլելիս կհանդիպես ծեր մարդկանց, որ նստած են քանդված շինությունների պատերին և զրույց են անում միմյանց հետ, կամ որ միայնակ են և մտածում են ինչոր բանի մասին, կամ ուղղակի նայում են առանց աչքերը թարթելու։ Նրանք այն մարդիկ են ովքեր այլևս կորցնելու բան չունեն, այն մարդիկ որոնց տարիքը հատում է հիսունը, այն մարդիկ` որոնց միակ գործը արդեն երիտասարդներին խորհուրդ տալն է, որպեսզի ճիշտ ապրեն և հանկարծ նրանց սխալները չկրկնեն։
Իսկ ինչ կլիներ եթե նրանք նորից հետ վերադառնան իրենց երիտասարդություն, ինչ խորհուրդ կտային իրենք իրենց։
Նախագիծն այն մասին է թե ինչ պատասխան կտան ծեր մարդիկ, որոնք դրսում նստած են և հանկարծ նրանց մոտենում է մի աղջիկ և հարցնում, իսկ ին՞չ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ, եթե լինեիք երիտասարդ ։
Ֆոտոշարքը նախագծին ներկայացնելու մոտիվացիան այն այն է, որ դիտորդները մի որոշ չափով հասկանան այն մարդկանց, որոնք թախծոտ աչքերով նայում են այն երեխաներին ովքեր խաղում են մոտակայքում, այն մարդկանց ովքեր երբեմն չեն էլ նկատում քեզ քայլելուց, այն մարդկանց` ովքեր ուղակի ուզում են ապրել։
Մրցույթի մասնակցելով Շուշանիկը արժանացավ «Հատուկ հիշատակում» մրցանակին: