Անցյալ տարի Վրաստանում 24 կին է սպանվել

Անցյալ տարի Վրաստանում 24 կին է սպանվել

Վրաստանի հանրային պաշտպանը հրապարակել է Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան՝ 2023 թվականի զեկույցը:

Սա օմբուդսմեն Լևան Իոսելիանիի պաշտոնավարության օրոք պատրաստված առաջին խորհրդարանական զեկույցն է, որն արդեն ուղարկվել է օրենսդիր մարմնին։

Օմբուդսմենի 386 էջանոց զեկույցի հիմնական խնդիրներից է նաև Վրաստանում ֆեմիցիդի դեպքերը:

Ըստ զեկույցի՝ անցյալ տարի Վրաստանում սպանվել է 24 կին։ Կանանց սպանության փորձի 27 դեպք է գրանցվել: Այս վիճակագրական տվյալներից դատախազությունը 10 դեպք համարել է ֆեմիցիդ, 14-ը՝ ֆեմիցիդի փորձ։ aliq.ge