«Ո՛չ ռուսական օրենքին»։ Վաղը՝ ապրիլի 4-ին, ժամը 20:00-ին Խորհրդարանի մոտ ակցիա է նախատեսված։
Սոցցանցում տեղեկությունը տարածել են «Թալավե» եւ «Համառ» քաղաքացիական շարժումները։
«Ապրիլի 3-ին Վրաստանի խորհրդարանում «Վրացական երազանքը» կրկին գրանցեց «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» ռուսական օրենքի նախագիծը մի փոքր փոփոխված անվանմամբ՝ «Օտարերկրյա տերությունների շահերը կրող կազմակերպությունների մասին» օրենք։
Ապրիլի 4-ին, ժամը 20:00-ին սպասում ենք բոլորիդ խորհրդարանի դիմաց՝ կազմակերպչական ժողովին, որտեղ համատեղ կկազմենք օրենքի դեմ բողոքի ծրագրեր։
Օրենքը, որը մենք մեկ տարի առաջ խլեցինք «Վրացական երազանքի» ձեռքից, կրկին ակտիվացել է. Ուստի, մենք ստիպված ենք լինելու համախմբվել, որպեսզի այն չիրագործվի։
Սպասում ենք ձեզ ապրիլի 4-ին, խորհրդարանի դիմաց։ Եկեք միասին մշակենք գործողությունների ծրագիր՝ ընդդեմ ռուսական օրենքի»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը խորհրդարանում կրկին նախաձեռնելու է ռուսական օրենքը։
Այս մասին կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։