«Վրացական երազանքը» քննադատության է արժանացել Վաշինգտոնից՝ ռուսական օրենքը վերադարձնելու համար

«Վրացական երազանքը» քննադատության է արժանացել Վաշինգտոնից՝ ռուսական օրենքը վերադարձնելու համար

«Վրացական երազանքը» քննադատության է արժանացել Վաշինգտոնից՝ ռուսական օրենքը վերադարձնելու համար. ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն ասում է, որ «անցյալ տարի տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ մերժելու այս օրենքը»։

Մեթյու Միլլերն ասում է, որ Վրաստանը պատմական հնարավորություն ունի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար, և ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցել երկրին այդ ճանապարհին։

«Մենք տեղեկություններ ենք լսել, որ նրանք (Վրացական երազանքը) քննարկում են այս պոտենցիալ օրենքը։ Անցյալ տարի տասնյակ հազարավոր վրացիներ դուրս եկան փողոց՝ արտահայտելու իրենց եվրոպական նկրտումները և մերժեցին այս օրենքը։

Վրաստանը պատմական հնարավորություն ունի սկսելու Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակել աջակցել Վրաստանին այս գործընթացում»,- ասել է Միլլերը։

Երեկ՝ ապրիլի 3-ին, հայտնի դարձավ, որ Բիձինա Իվանիշվիլիի թիմը պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը։

«Վրացական երազանք»-ում նշել են նաեւ, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին նույնպես կողմ է ռուսական օրենքի վերադարձին։

Հատուկ ճեպազրույցում Մամուկա Մդինարաձեն լրատվամիջոցներին ասել է, որ օրենքի նախագիծը, որին ուղիղ 1 տարի առաջ հետևեց հասարակական աննախադեպ բողոքը, խորհրդարանում կներկայացվի ճիշտ նույն տեքստով, ինչ նախաձեռնվել էր անցյալ տարի։

Միակ տարբերությունն այն կլինի, որ «արտաքին ազդեցության գործակալ» եզրույթը կփոխարինվի «օտար տերության շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։

Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստներն արդեն հայտարարել են գործողությունների անցնելու մասին։