Մարտի 25-26-ը Ախալցիխե քաղաքում Սամցխե-Ջավախեթիի շախմատի ֆեդերացիայի հրավերով տեղի ունեցավ մինչև 14 տարեկանների շախմատի տարածաշրջանային շրջանային մրցաշար:
Նինոծմինդայի մունիցիպալիտետից առաջնությանը մասնակցեցին 4 շախմատիստներ՝ 3 աղջիկ և 1 տղա: Տարածաշրջանի լավագույն շախմատիստուհի ճանաչվեց Նարինե Ծառուկյանը՝ 8 հնարավոր միավորից հավաքելով 6,5 միավոր: Տատյանա Վարդանյանը գրավեց երրորդ հորիզոնականը՝ 8 հնարավոր միավորից հավաքելով 6 միավոր:
Տղաների մրցապայքարում երկրորդ հորիզոնականը գրավեց Արշալույս Զաքարյանը՝ 11 հնարավոր միավորից հավաքելով 10 միավոր: Նարինե Ծառուկյանն ու Արշալույս Զաքարյանը իրավունք ստացան մեր տարածաշրջանը ներկայացնել Վրաստանի շախմատի առաջնության բարձրագույն լիգայում:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի մարզադպրոցի շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը.
Բորիս Ղարսլյան