Պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության աշխատակիցները ձերբակալել են 23-ամյա Բ.Կ.-ին՝«Սիլքնեթ»-ից մինչև 5000 օգտատերերի անձնական տվյալների գողության համար։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով։
«Ձեռնարկված համալիր քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալ Բ.Կ.-ն անձնական տվյալներ ստանալու նպատակով կիբերհարձակում է իրականացրել «Սիլքնեթ»-ի համակարգչային համակարգի վրա։
Մեղադրյալը համակարգչային համակարգ մուտքի միջոցով ձեռք է բերել նշված ընկերության շուրջ 5000 օգտատերերի անձը հաստատող վկայականների թվային պատճենը և փորձել ապօրինի կերպով դրանք վաճառել համացանցային տարածքում»,- ասվում է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Համակարգչային համակարգ չարտոնված մուտք գործելու փաստի առթիվ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասով։