Վրաստանում 14 մարդ է ձերբակալվել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վրաստանում 14 մարդ է ձերբակալվել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վրաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ռեյդերը տեղի են ունեցել Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Աջարիայում, Իմերեթիում և Գուրիայում։

Մեղադրյալների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Բերման ենթարկվածներից 7-ը թմրավաճառներ են։

Ոստիկանությունը վերահսկողական գնումներ է իրականացրել և թմրանյութեր հայտնաբերել, որոնք թաքցրել են կոնկրետ վայրերում՝ կասկածյալների մեքենաներում և տներում։

Առգրավվել է մարիխուանա, հաշիշ, MDMA, ալֆա-ՊՎՊ, բուպրենորֆին, հերոին, մեթադոն, սուբոտեքս։ Մեկ մեղադրյալի մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ և զինամթերք։

14 ձերբակալվածի մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի հոդվածներով, որոնք պատժվում են ազատազրկմամբ՝ մինչև 20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկմամբ։