ԵՄ-ն առաջիկա չորս տարիներին 270 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն առաջիկա չորս տարիներին 270 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը 270 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին առաջիկա 4 տարվա կտրվածքով։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ներդրում կանենք Հայաստանի տնտեսությունում՝ այն զարգացնելու և դիմակայուն դարձնելու նպատակով։ Մենք կաջակցենք ձեր բիզնեսներին, փոքր և միջին ձեռնարկություններին։ Մենք կկարողանանք օգնել նրանց զարգանալ և նոր շուկաներ մուտք գործել»,– ասել է նա։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև աջակցություն է հայտնել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում։

Նրա խոսքով՝ Ղարաբաղից տեղահանված հայերի խնդիրներն առաջնահերթություն են։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ այս նպատակով ԵՄ-ն արդեն 30 մլն եվրո տրամադրել է․ «Մենք պատրաստ ենք անել ավելին երկարաժամկետ կտրվածքով փախստականների ինտեգրման համար»։