Գիտնականներն անվանել են մոլորակի այն վայրը, որտեղ ամենամաքուր օդն է

Գիտնականներն անվանել են մոլորակի այն վայրը, որտեղ ամենամաքուր օդն է

Մոնաշի համալսարանի ավստրալացի գիտնականները բացահայտել են Երկրի վրա ամենամաքուր օդն ունեցող վայրը։ Պարզվել է, որ դա Հարավային օվկիանոսի վերևում՝ Անտարկտիդան շրջապատող տարածությունն է։ Հետազոտությունը հրապարակվել է Climate and Atmospheric Science (CAS) ամսագրում:

Ինչպես ցույց է տվել արբանյակային դիտարկումների միջոցով մթնոլորտի վերլուծությունը, Անտարկտիդայում մաքուր օդի պատճառը կապված է ոչ միայն այնտեղ մարդու գործունեության բացակայության, այլև ֆիտոպլանկտոնի ակտիվության հետ:

Բացի այդ, պարզվել է, որ Հարավային օվկիանոսը Երկրի ամենաամպամած տեղն է, որտեղ տեղումներ շատ հաճախ են լինում։ Ուժեղ անձրևներն ու ձյան տեղումները օդից մաքրում են աղտոտող աերոզոլային մասնիկները: Անտարկտիդայի ամպածածկույթն ունի հատուկ բջջային կառուցվածք։ Յուրաքանչյուր այդպիսի բջիջ կարող է արտադրել մինչև վեց անգամ ավելի շատ անձրև, քան ամպերը աշխարհի այլ մասերում:

Գիտնականները նշել են, որ իրենց հայտնագործությունը կօգնի ավելի լավ հասկանալ, թե տեղումները ինչպես կարող են օդից հեռացնել փոշին և այլ աղտոտիչները: Փոխանցում է shantnews-ը։