Ո՞ր դեղամիջոցները կֆինանսավորվեն ամբողջությամբ

Ո՞ր դեղամիջոցները կֆինանսավորվեն ամբողջությամբ

Առողջապահության նախարարության որոշմամբ՝ համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կֆինանսավորվեն քիմիոթերապիայի, հորմոնալ թերապիայի և իմունոթերապիայի հետ կապված դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են ուռուցքաբանական ախտորոշմամբ հիվանդներին։

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ տարվա ընթացքում 25000 լարիի սահմաններում բժշկական ծառայությունները, ճառագայթային թերապիան և այն հետազոտությունները, որոնք հիվանդին անհրաժեշտ են բուժումը պլանավորելու և արդյունքները գնահատելու համար:

Ինչ վերաբերում է դեղամիջոցներին, ապա 25000 լարիի սահմանաչափի հաշվարկից առանձին կհանվեն ուռուցքաբանական դեղամիջոցները, որոնք նախատեսված են պետական ​​համապատասխան ծրագրով։ Փոփոխությունը կվերաբերի նաև այն հիվանդներին, ովքեր մինչ այժմ սպառել են 25000 լարիի սահմանաչափը։

Ըստ Թամար Գաբունիայի՝ նշվածի արդյունքում հիվանդը հնարավորություն է ստանում բուժումն ավարտին հասցնել ուղեցույցին համապատասխան: Ծրագիրը կիրականացվի համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում։

Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ tv9news.ge