Գամգեոբայի և սակրեբուլոյի աշխատակիցները պատգամավոր Հենզել Մկոյանին ներկայացրին մունիցիպալիտետի խնդիրների մասին

Գամգեոբայի և սակրեբուլոյի աշխատակիցները պատգամավոր Հենզել Մկոյանին  ներկայացրին մունիցիպալիտետի խնդիրների մասին

Մարտի 29-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի և սակրեբուլոյի աշխատակիցների հետ:

Հանդիպման ժամանակ գամգեոբայի աշխատակիցները և սակրեբուլոյի պատգամավորները ներկայացրին Նիննոծմինդայի մունիցիպալիտետում առկա հիմնախնդիրների մասին: Խոսվեց ճանապարհների մասին, որոնք գտնվում են անմխիթար վիճակում, մասնավորապես հանրապետական նշանակության ճանապարհները, որոնցից է օրինակ Նինոծմինդայից դեպի Բավրայի մաքսակետ տանող ճանապարհը, ինչպես նաև Նինոծմինդայից գյուղեր տանող ճանապարհները: Բարձրացված հիմնախնդիրներից էր նաև կարտոֆիլի իրացումը, բանն այն է, որ մունիցիպալիտետի բնակչությունը անցած տարվա աշնանից չի կարողացել յուրացնել կարտոֆիլի բերքը: Ծանրակշիռ խնդիրներից էր նաև բնակիչների բանկերում մեծ տոկոսադրույքներով վարկեր ունենալը: Նշվեց նաև
ջրի խնդրի մասին, որը խնդիր է հանդիսանում ոչ միայն Նինոծմինդա քաղաքի, այլ նաև գյուղերի համար:

Պատգամավոր Հենզել Մկոյանը, լսելով վերոնշյալ հիմնախնդիրների մասին, խոստացավ դրանց մասին իրազեկել Վրաստանի կառավարությանը:

Հենզել Մկոյանը իր խոսքում նաև նշեց, որ ամեն տարի Վրաստանում գնալով ավելանում է զբոսաշրջիկների թիվը և անհրաժեշտ է մաքրել շրջակա միջավայրը կուտակված աղբից, ինչի առթիվ կոչ արեց շաբաթօրյակ անցկացնել Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting