Առողջապահության նախարարության որոշմամբ՝ համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կֆինանսավորվեն քիմիոթերապիայի, հորմոնալ թերապիայի և իմունոթերապիայի հետ կապված դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են ուռուցքաբանական ախտորոշմամբ հիվանդներին։
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ տարվա ընթացքում 25000 լարիի սահմաններում բժշկական ծառայությունները, ճառագայթային թերապիան և այն հետազոտությունները, որոնք հիվանդին անհրաժեշտ են բուժումը պլանավորելու և արդյունքները գնահատելու համար:
Ինչ վերաբերում է դեղամիջոցներին, ապա 25000 լարիի սահմանաչափի հաշվարկից առանձին կհանվեն ուռուցքաբանական դեղամիջոցները, որոնք նախատեսված են պետական համապատասխան ծրագրով։ Փոփոխությունը կվերաբերի նաև այն հիվանդներին, ովքեր մինչ այժմ սպառել են 25000 լարիի սահմանաչափը։
Ըստ Թամար Գաբունիայի՝ նշվածի արդյունքում հիվանդը հնարավորություն է ստանում բուժումն ավարտին հասցնել ուղեցույցին համապատասխան: Ծրագիրը կիրականացվի համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում։
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։