
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում մաքսային տարանցման աշխատանքները հեշտացնելու նպատակով Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև տվյալների նախնական փոխանակման մասին համաձայնագիրը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 18-ին Բաքվում, իսկ վավերացման որոշումը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական տեղեկագրում։
Փաստաթուղթը վերաբերում է նախնական տվյալների էլեկտրոնային փոխանակմանը` այս երեք երկրների տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տարանցիկ առաքվող ապրանքների մաքսային ընթացակարգերը հեշտացնելու նպատակով: