Եվրոպական միության աջակցությամբ մարտի 2-ին Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա քաղաքում իրականացվել է «Ուժեղ երիտասարդներ ուժեղ երկրի համար» քաղաքացիական հասարակության զարգացման ծրագիրը՝ Կովկասի բնապահպանական ոչ կառավարական կազմակերպության դրամաշնորհի շրջանակներում (Կազմակերպությունների ցանց (CENN)):
Ծրագիրը նպատակ ուներ ամրապնդել Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդներին էկոտուրիզմի, շրջակա միջավայրի պահպանության և գաստրոտուրիզմի զարգացման հարցերում։
Մասնակիցները (վրացիներ, հայեր և դուխոբորներ) Գորելովկա գյուղից, Օրլովկա գյուղից և Նինոծմինդա քաղաքից էքսկուրսիայի են գնացել Պահպանվող տարածքների գործակալության շենք, ծանոթացել ռեյնջերների աշխատանքին, տեղեկացել մարզում զբոսաշրջության զարգացման ներուժի մասին, ներկայացրել են սեփական շրջագայությունները, սովորել ճիշտ լուսանկարել բնությունը, էկոլոգիական խնդիրները և այլն:
Այնուհետև մասնակիցները ներկա են գտնվել շրջագայության, որտեղ ներկայացվել են հայկական և վրացական ուտեստներ, որոնք նախընտրում են Նինոծմինդա ժամանող զբոսաշրջիկները։
Մասնակիցները որպես հուշանվեր ստացել են օրիգինալ տպագրությամբ բաժակներ, որոնք կարող են դուր գալ զբոսաշրջիկներին։
Ֆոտո վարպետության դասի երկրորդ գործնական մասը անցկացվել է Գորելովկա գյուղի Դուխոբորների թանգարանում, որտեղ մասնակիցները յուրօրինակ լուսանկարներ են արել պրոֆեսիոնալ տեսախցիկով։
Ծրագրի նախաձեռնող Գրիգոր Սահակյանը ուղիղ եթերով պատմում է ծրագրի մասին.
Մանրամասները` տեսանյութում.